ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Հայոց հին գերեզմանատունը` մշակութային կենտրոն

Հայոց հին գերեզմանատունը` մշակութային կենտրոն
13.05.2014 | 15:39

Հայկական հին գերեզմանատունը (դուլաբը) վերածվելու է մշակութային կենտրոնի: Տեղեկացնում է IRIB Armenian Radio-ն:

Թեհրանի 14-րդ շրջանի քաղաքապետ Թուրաջ Ֆարհադին ասել է, որ հայկական հին գերեզմանատունը չափազանց յուրահատուկ ու պատմական վայր է, այնտեղ կան արվեստի հիշարժան նմուշներ, որոնք տարիներ շարունակ զբոսաշրջիկների աչքից հեռու են եղել:
Քաղաքապետը նշել է նաև, որ Հայոց հին գերեզմանատունը հիմնադրվել է իրանական 1315թ.-ին (1936) և երկար տարիներ այդտեղ ոչ մի թաղում չի կատարվել: Մանրամասներն` այստեղ:

Դիտվել է՝ 1461

Մեկնաբանություններ